ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ձայն փախցնողի «հատուկ հանձնարարությամբ դեսպանը»

Ձայն փախցնողի «հատուկ հանձնարարությամբ դեսպանը»
29.02.2024 | 21:05

Էդմոն Մարուքյանը կրկին հիշել է, որ իր և իշխանությունների տեսլականները մի շարք հարցերում հակասում են:

Լավ, էլի, «տղերք», հերիք է կապիկություն անեք, միանգամից ասեք, որ հանձնարարել եք ընտրություններին ձայն փախցնող աշխատի ձեր «հատուկ» հանձնարարականներով դեսպանը:

Էդ տղուն մեկդ փոխանցեք, որ մաշվել է արդեն, հոտ է գալիս, ու անգամ ամենահարմար սեղանի շորը մի օր մաշվածության պատճառով հայտնվում է աղբամանում:

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 4257

Մեկնաբանություններ